Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունների արդյունքները կվիճարկվեն Սահմանադրական դատարանում. Սաղաթելյան

Հունիս 09,2026 14:29 Share

«Հայաստան» դաշինքը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների՝ մի շարք տեղամասերի քվեարկության արդյունքները բողոքարկել է, տեղի է ունենալու վերահաշվարկ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Ակնհայտ է՝ կա տեղամասերում արձանագրված արձանագրությունների եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղակայված տվյալների միջեւ անհամապատասխանություն»,- ասաց Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ վերահաշվարկի արդյունքում ակնկալում են որոշակի փոփոխություններ, ասաց՝ մոտ 20 տեղամասում վերահաշվարկ են նախաձեռնել «Մենք պատրաստվում ենք դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները: Ակնհայտ է, որ ընտրությունները տեղի են ունեցել ճնշումների, ոչ արդար, ոչ ազատ պայմաններում, դրա համար կան բազմաթիվ փաստեր, փաթեթը պատրաստվում է» :

Անդրադառնալով մանդատները վերցնել-չվերցնելու հարցի քննարկումներին, կամ թե ինչ քաղաքական ընթացք է լինելու ՝ Սաղաթելյանն ասաց. «Այս հարցերի պատասխանն ունենալուց հետո համապատասխան խորհրդակցություններ անցկացնելուց հետո ընդդիմադիր գործընկեր քաղաքական ուժերի հետ, որովհետեւ այդ որոշումը, կարծում եմ՝ պետք է լինի միասնական, մեր դիրքորոշումը վերջնական կհայտնենք: Մեր ցանկացած որոշում բխելու է ընդհանուր պայքարի տրամաբանությունից»:

Նա շեշտեց, որ այս գործընթացում կարեւորում են նաեւ այն հանգամանքը, որ հասկանան՝ ԲՀԿ-ի շեմը հաղթահարելու հարցը, որովհետեւ իրենց կարծիքով՝ այդտեղ ակնհայտ ապօրինություն է տեղի ունեցել, երրորդ ընդդիմադիր ուժի մուտքը ԱԺ սահմանափակելու առումով:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930