Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Ալեքսանյանը հիշեցնում է՝ գործող խորհրդարանում էլ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չուներ

Հունիս 09,2026 14:43 Share

«Հայաստանում խնդիր ունենալու են միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովչիկները»։ Առաջիկա հինգ տարում նրանք այդ խնդիրներից չեն ազատվելու։ Նրանք այնքան խնդիր են ունենալու, որ ես չգիտեմ, թե ինչ է լինելու»,- խորհրդարանում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, որ ԲՀԿ-ի ձայների անհասկանալի տատանումները իշխանությունների ձեռքի գործն են, քանի որ ԲՀԿ-ի՝ խորհրդարան չանցնելու դեպքում իշխող ՔՊ-ն 64 մանդատ է ստանում՝ իր համար սահմանադրական մեծամասնություն ապահովելով, իսկ եթե ԲՀԿ-ն ներկայացված է լինում խորհրդարանում, ապա իշխող ուժը խնդիր է ունենում։

Ինչ վերաբերում է սահմանադրական մեծամասնություն ունենալ-չունենալուն, Վահագն Ալեքսանյանը հիշեցնում է՝ գործող խորհրդարանում էլ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չուներ։ Դիտարկմանը, որ հենց դա խնդիր առաջացրեց սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար, արձագանքեց․ «Սահմանադրական հանրաքվեի մասին կխոսենք, երբ դրա ժամանակը գա»։

Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքների վիճարկմանը, Վահագն Ալեքսանյանը հիշեցնում է՝ ինքը ավելի վաղ էր կանխատեսել, որ «Ուժեղ Հայաստանը» պետք է դիմի ՍԴ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930