«Առաջարկ Հայաստանին» թիմի անդամ, ԲՀԿ-ն ներկայացնող Արման Աբովյանին խիստ մտահոգում են այն գործընթացները, որոնք ոչ միայն քարոզարշավի ժամանակ, ընտրության օրը տեղի ունեցան ԲՀԿ-ի հետ, այլ նաև ձայների հաշվարկի ժամանակ, երբ ԿԸՀ կայքում տեղամասերից ստացած քվեաթերթիկների վերաբերյալ թվերի ներկայացման ժամանակ ԲՀԿ-ի քվեների բացարձակ թիվը մեկ ավելացել է, մեկ՝ պակասել. «Խոսքը տոկոսների մասին չէ, այլ բացարձակ թվերի»։
Այսօր կայացած ասուլիսի ժամանակ Արման Աբովյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն վերահաշվարկ է պահանջել, քանի որ վերջնական արդյունքը ԿԸՀ կայքում հրապարակվելուց հետո մեկ էլ պարզվում է, որ հազարերորդական ձայներ են պակասում անցողիկ շեմի հաղթահարման համար. «Այս պահի դրությամբ տեղամասերի հստակ թիվը զերծ կմնամ ասել, հավատացնում եմ ձեզ, դա 1-2 տեղամաս չի, ունենք տվյալներ, որ չորս ընտրատեղամասերում համեմատության արդյունքում մեզ վերադարձել է 120 ձայն։ Մենք այս պահին ԿԸՀ-ի հետ գտնվում ենք աշխատանքային պրոցեսի մեջ։ Փաստն այն է, որ հպանցիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեր օգտին քվեարկված մեծ թվով ձայներ մեզ չեն եկել, չեն հաշվարկել»։
ԲՀԿ-ում ուսումնասիրում են պատճառները։ Ինքը՝ Արման Աբովյանը, կասկածներ ունի, որ քաղաքական հաշվարկ կա հետևում, քանի որ ԲՀԿ-ի՝ խորհրդարանում չհայտնվելու դեպքում միանգամայն այլ պատկեր կլինի։
Արման Աբովյանը նաև ընդգծում է՝ ընտրական ողջ գործընթացի ժամանակ իշխանության կողմից խայտառակ, աննախադեպ ճնշումներ էին գործադրվում, այդ թվում՝ ԲՀԿ-ի նկատմամբ. «Մենք մանդատակռիվ չենք անում, մենք հայտարարել ենք ու վերահաստատում եմ, որ գնալու ենք մեր ընտրողների յուրաքանչյուր ձայնի, քվեի հետևից»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Պատասխանելով հնարավոր հետընտրական զարգացումների մասին լրագրողների հարցերին, Արման Աբովյանն ասաց, որ հետագա անելիքների հարցը դեռ քննարկվում է։ Բայց նաև ոչինչ չվաբառեց․ «Ամեն զարգացում հնարավոր է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































