Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է Բաքվի պետական ​​համալսարանի և Արևմտյան Ադրբեջանի համայնքի կողմից համատեղ կազմակերպված «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. ազգային գաղափարի նոր փուլ» թեմայով 1-ին միջազգային գիտաժողովը

Հունիս 10,2026 22:11 Share

«Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. ազգային գաղափարի նոր փուլ» գիտաժողովի մասին

 

2026 թվականի հունիսի 4-ին մեկնարկել է Բաքվի պետական ​​համալսարանի և Արևմտյան Ադրբեջանի համայնքի կողմից համատեղ կազմակերպված «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. ազգային գաղափարի նոր փուլ» թեմայով 1-ին միջազգային գիտաժողովը, որտեղ ելույթ է ունեցել Թուրքիայի մեծ մեջլիսի անդամ, Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Շամիլ Այրըմը։

Այրըմի ելույթը Արևմտյան Ադրբեջանի նարատիվի քաղաքական առաջմղման հերթական օրինակն է, որտեղ պատմական, մշակութային և հումանիտար թեմաները միահյուսվում են տարածքային պահանջների հետ։ Թեև ելույթում բազմիցս օգտագործվում են «խաղաղություն», «մարդու իրավունքներ», «արժանապատիվ վերադարձ» և «հաշտություն» ձևակերպումները, ամբողջ խոսքը կառուցված է այն գաղափարի շուրջ, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքի զգալի մասը պետք է դիտարկվի որպես այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» և վերադարձի իրավունքի մասին խոսույթը վերածվում է քաղաքական նախագծի։

Այրըմը պնդում է, որ «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի պահանջը խաղաղության կարևոր նախապայման է և ուղղված չէ Հայաստանի դեմ։ Սակայն նման ձևակերպումը հակասական է այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է ինքնիշխան պետության տարածքում բնակչության զանգվածային վերադարձի քաղաքական պահանջի առաջադրմանը։ Ելույթում շարունակաբար օգտագործվում է «պատմական արդարության վերականգնում» արտահայտությունը և թեև այն ներկայացվում է որպես մարդու իրավունքների խնդիր, բացակայում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանությանը վերաբերող որևէ հիշատակում։

Ելույթի ամենակարևոր գաղափարական առանցքը «Վերադարձի հայեցակարգն» է, որը ներկայացվում է որպես մարդու իրավունքների վրա հիմնված նախաձեռնություն։ Սակայն դրա շուրջ կառուցված ամբողջ բառապաշարը՝ կապված պատմական հողերի, պատմական արդարություն, հայրենիք վերադարձի, Երևանի հիշողության վերականգնման հետ փաստում է, որ խոսքը մարդու իրավունքների մասին չէ։

Այդ հասկացությունները ստեղծում են պատմական պահանջատիրության քննարկում, որը կարող է ընկալվել որպես Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ հավակնությունների համակարգ։

Ընդհանուր առմամբ, և տվյալ միջոցառման կազմակերպման փաստը, և Շամիլ Այրըմի ելույթները «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի միջազգային լեգիտիմացման փորձ են հանդիսանում։

Դրանք հիմնված են ընտրված իրադարձությունների վրա, որտեղ ընդգծվում են միայն մի կողմի կորուստները, իսկ մյուսի փորձառությունները դուրս են մնում քննարկումից։

 

MONUMENT WATCH

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930