Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցն այստեղ համակարգային է. կառավարության ղեկավարը փաստացի քրեական հետապնդում հարուցող է. իրեն դրել է դատախազի, քննիչի, դատավորի տեղ. Արման Թաթոյան

Հունիս 10,2026 23:45 Share

Գեղամ Օհանյանն այս օրերին իր նստացույցով ու պայքարով, այլ մտահոգ քաղաքացիներ պայքարի իրենց տարբերակներով թույլ չտվեցին, որ անուշադրության մատնվի խոսքի ազատության համար անօրինական կալանքի ու հետապնդման տակ գտնվող Արթուր Օսիպյանի հարցը: Սա քրեական հետապնդում է, որ փաստացի սկսվել է անձի հրահանգով, ով զբաղեցնում է վարչապետի պաշտոն:

Հետևաբար թե´ քրեական հետապնդումը, թե´ կալանքն անօրինական են։

Բայց հարցն այստեղ համակարգային է. կառավարության ղեկավարը փաստացի քրեական հետապնդում հարուցող է. իրեն դրել է դատախազի, քննիչի, դատավորի տեղ:

Այս գործը նաև հանրային պառակտման, վտանգավոր խոսույթի` «ինչու չես զոհվել», «թռածներ» և այլն, մասին է:

Գեղամ Օհանյանի հանրային ակցիաները համախմբեցին մարդկանց և թույլ չտվեցին, որ իր իրավունքների համար բանտում հացադուլ անողի պատմությունը կորչի նախընտրական ու հետընտրական քարոզարշավի աղմուկի մեջ:

Դրա համար եմ ասում՝ մեզ պետք է արդարություն, պետք է իրավական պետություն, որտեղ պաշտոնյաները գիտեն իրենց լիազորությունների սահմանները, որտեղ մարդն ազատ է իր կարծիքն արտահայտելու հարցում, ու որպեսզի մարդիկ չմոռացվեն քաղաքական շահերի, պաչիկների ու սրտիկների շոուների մեջ։

 

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930