Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստում այսօր ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը մի քանի անգամ կրկնեց, որ մեղադրյալի ներկայացրած զենք-զինամթերքը կապ չունի իրենց գործի հետ։
Պատգամավորը մի քանի անգամ նաև կրկնեց, որ, չնայած շինծու մեղադրանքներին ու շինծու գործին, միևնույնն է՝ հավատում է, որ վերջը լավ է լինելու։
«Երրորդ անգամ եք ասում՝ վերջը լավ է լինելու, վերջը լավ է լինելու, ինչի՞ց եք վերցրել, որ լավ է լինելու», – արձագանքեց նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Կարդացեք նաև
Արթուր Սարգսյանը ճշգրտեց, թե որտեղից է վերցրել, որ վերջը լավ է լինելու՝ ասելով, որ նիստը նախագահողն ինքն է դա պարբերաբար ասել Բագրատ սրբազանին։
«Ո՞ւմ համար է լավ լինելու», – հավելեց դատավորը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































