Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը բացահայտ խոսում է, որ դուք իր ծրագրերի իրագործողներն եք. Շիրազ Մանուկյան

Հունիս 12,2026 15:47 Share

«Ադրբեջանի պատգամավոր Գուլիևը նշում է, որ Ադրբեջանի հաղթանակը Ադրբեջանի ռազմավարական տեսլականի շնորհիվ է եղել, և այս ընտրությունների արդյունքն առաջին հերթին Ադրբեջանի առաջնորդի քաղաքական գծի հաջողությունն է եղել:

Ուզում եմ հասկանալ՝ այսօրվա իշխանությունը և Ադրբեջանի կառավարությունն ինչքան են սերտաճել իրար մեջ, ինչքան փոխկապակցված են»,- ուղիղ եթերում նշեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Շիրազ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիևը հայտարարել էր. «Փաշինյանի հաղթանակը հնարավոր դարձավ Իլհամ Ալիևի ռազմավարական տեսլականի շնորհիվ»։  Նա նշել էր, որ «ընտրությունների արդյունքը պետք է դիտարկել առաջին հերթին որպես Իլհամ Ալիևի քաղաքական գծի և Հարավային Կովկասի ապագայի վերաբերյալ նրա ռազմավարական տեսլականի նոր հաջողություն և հաղթանակ…»։ Եվ հավելել էր․ «Սակայն հայկական հասարակությունն ու իշխանությունները կանգնած են ևս մեկ կարևոր մարտահրավերի առաջ՝ փոփոխել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող սահմանադրական դրույթները՝ կայուն խաղաղության և խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին մնացած վերջին իրավական խոչընդոտները վերացնելու նպատակով։
Երեկվա ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ հայկական հասարակությունն այսօր ավելի պատրաստ է, քան նախկինում, քայլեր ձեռնարկելու այս ուղղությամբ և գիտակցում է, որ դրան այլընտրանք գոյություն չունի»։

«Կամ այսօրվա պրոցեսը, որ տեղի է ունենում՝ թողնել ԲՀԿ-ն խորհրդարան անցնի, թե ոչ… Դա ե՞ւս Ալիևի քաղաքական տեսլականի մի մասն է կազմում: Դուք փորձում եք իրագործել նրա՞ կամքը… Ավելի քան ցայտուն է այն, որ Ադրբեջանը բացահայտ խոսում է, որ դուք իր ծրագրերի պրոյեկտորներն եք, նախագծի իրագործողներն եք»,- ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց Մանուկյանը։

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930