Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է Վոլֆգանգ Գուստը, որի ավանդը մեծ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հանրայնացման գործում

Հունիս 13,2026 20:51 Share

Խորը վշտով հայտնում ենք, որ մահացել է Վոլֆգանգ Գուստը։ Լինելով գերմանացի լրագրող, ով երկար տարիներ աշխատել է հանրահայտ «Der Spiegel» պարբերականում որպես արտաքին քաղաքականության բաժնի խմբագիր և թղթակից, հանդես է եկել նաև որպես պատմաբան և գրող՝ միջազգային ճանաչում ձեռք բերելով Հայոց ցեղասպանության և Օսմանյան կայսրության պատմության վերաբերյալ իր արժեքավոր ուսումնասիրությունների շնորհիվ։ Մեծ է նրա ավանդը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հանրայնացման գործում։

Վոլֆգանգ Գուստը հսկայածավալ և միաժամանակ խիստ կարևոր աշխատանքներ է իրականացրել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական արխիվներում Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ նյութերի ուսումնասիրության և դրանց հրապարակման ուղղությամբ։ Նրան մասնավորապես հաջողվել է ապացուցել, որ 1919 թվականին Յոհաննես Լեփսիուսի հրատարակած փաստաթղթերից շատերը ժամանակին ենթարկվել էին փոփոխության ու կրճատումների՝ այդպիսով թաքցնելով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի դեմ կատարված ոճրագործության մեջ Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանիայի մեղսակցությունը։

Նրա հիմնարար աշխատությունը՝ «Հայոց ցեղասպանություն. ապացույցներ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության արխիվներից, 1915-1916» պատմավավերագրական նյութերի ժողովածու է, որը ներառում է հարյուրավոր գաղտնի դիվանագիտական հեռագրեր, զեկույցներ ու նամակներ։ Այն զգալի ազդեցություն ունեցավ 2016 թվականին Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցում, քանզի անհերքելիորեն բացահայտում էր երիտթուրքական կառավարության հանցավոր մտադրությունները՝ հայ ժողովրդի լիակատար բնաջնջման ուղղությամբ։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում Վոլֆգանգ Գուստի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել և գնահատել են նրա վաստակը։

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930