Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյո՞ք ՊՆ իրականացրել է զորահավաք, և արդյո՞ք նրանց համար պետությունը նախատեսած է եղել մոբիլիզացիոն պլան». Լիլյա Շուշանյան

Հունիս 04,2026 18:45 Share

ՏԿԵ նախկին փոխնախարար Լիլյա Շուշանյանը գրում է.

«Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե՛ք իմ պնդումը, որ 44-օրյայի ժամանակ սխալ մարտակոչ եք արել, այլապես կարող եք դատի տալ։

Ի վերջո, 44-օրյա պատերազմի օրերին վարչապետը սխալ հայտարարությամբ է դիմել ժողովրդին, թե ոչ։

Առաջին ալիքի այսօրվա բանավեճը հիանալի հնարավորություն է հերքելու օրեր առաջ իմ կողմից արված պնդումը։ Եթե հերքում չկա ոչ իրենից, ոչ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարից, ապա հարցերն էլ ավելի են շատանում, բայց դրանք արդեն համապատասխան մարմինների գործն են։

Հիշեցնեմ, որ օրեր առաջ Աբովյան քաղաքում հանրային ելույթիցս հետո մտահոգ մարդկանցից շատ հարցեր եմ ստանում իմ այն հայտարարությանս շուրջ, որ 44-օրյա պատերազմի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց մարտակոչը բացարձակ սխալ է։ 2020 թ. նա դիմել էր ժողովրդին և ասել, թե իբր վերջին մեկ տարվա ընթացքում զինծառայությունից զորացրված մեր ամենամարտունակ տղաներին օրենքը թույլ չի տալիս զորահավաքի կանչել, և այդ պատճառով պետությունն այս հատվածի համար նախատեսած չի եղել զորահավաքային մոբիլիզացիոն պլան, ուստի որպես խնդրանք հնչեցվեց, որ այդ հատվածը որպես կամավոր զինվորագրվի՝ իրենց սաղավարտներով, բաճկոններով, զինվորական հագուստով։ Պետրոս Ղազարյանին, ենթադրում եմ, դա նույնպես պետք է հետաքրքրի։

Մինչ այս պահը ես որևէ հերքում չեմ ստացել պնդմանս վերաբերյալ ոչ Պաշտպանության նախարարությունից, ոչ որևէ այլ մարմնից։ Այս իրավիճակում լրացուցիչ հարցեր են ծագում՝

Արդյո՞ք նրան այդ սխալ տեղեկությունը տրված է եղել որևէ մարմնից՝ գրավոր ձևով (եթե այո, երբ և ում կողմից),
Եթե ոչ, արդյո՞ք երկրի վարչապետը պատերազմի օրհասական պահին անտեղյակ է եղել մեր օրենսդրությունից և չգիտեր, թե ինչպես կազմակերպել երկրի պաշտպանության համակարգումը,
Ցանկացած պարագայում արդյո՞ք իրավասու մարմինները վարչապետի լայվից հետո զեկուցել են նրան հայտարարության սխալ լինելու մասին,
Եթե զեկուցվել է, ինչո՞ւ վարչապետը հանդես չի եկել համապատասխան նոր հայտարարությամբ, որ ինքը սխալվել է, և զորացրված տղաների ոչ թե կամավոր ցանկությունն է, այլ սահմանադրական պարտականությունը մասնակցել երկրի պաշտպանությանը, այդ թվում՝ զորահավաքային զորակոչի միջոցով,
Արդյունքում, արդյո՞ք ՊՆ իրականացրել է զորահավաք բոլոր այդ մարտունակ տղաներին, և արդյո՞ք նրանց համար պետությունը նախատեսած է եղել մոբիլիզացիոն պլան։

Այս բոլոր հարցերը զուտ իրավական հարցեր չեն»։

Այս հայտարարությունից հետո բազմաթիվ հայրենասեր հայորդիներ, երկրի առաջին դեմքից լսելով իբր թե իրավական և ռեսուրսների սահմանափակումների մասին նման հայտարարություն, իրենք էլ նետվեցին առաջնագիծ՝ շատերն անպատրաստ, բայց հայրենիքի պաշտպանության կամքով ամուր…

Մնացածն արդեն գիտենք։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930