ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսանյութ է հրապարակել, որում, մասնավորապես, ասում է․
«Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը բառիս բուն իմաստով ունեզրկելը։ Սրանք պետք է հացին կակա ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել։ Սա է քաղաքական օրակարգը, և էս առումով հեղափոխությունը այլևս չի կարող լինել թավշյա»։


















































