ԿԸՀ-ն այսօրվա նիստում հրապարակեց իր որոշումը, ըստ որի՝ 12/13, 10/51 եւ 36/65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։
«Մեր աչքերի առաջ ԿԸՀ-ն հրաժարվեց վերաքվեարկություն անցկացնել, պարզապես օրենքի բռնաբարություն է տեղի ունենում։ Մենք բոլորս պետք է հասկանանք, որ մեր ժողովրդից խլում են իրեն ընդդիմադիր մանդատները։ Մեր ձեռքից ԿԸՀ-ն հիմա փորձում է խլել ընդդիմադիր 5 մանդատ, որն ըստ քվեարկության արդյունքների՝ օրինական պետք է պատկաներ ԲՀԿ-ին եւ ամբողջ ընդդիմությանը։ Մենք բոլորս մեր իրավունքին պետք է կարողանանք տեր կանգնենք, ՍԴ մոտ սրանից 10 անգամ շատ մարդ պետք է լինի, եւ տուն չպետք է գնանք, մինչեւ ԲՀԿ-ի մանդատները չվերականգնենք»,- դուրս գալով ԿԸՀ նիստից՝ ԿԸՀ շենքի մոտ հայտարարեց «ՀայաՔՎե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը։
ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանը հայտարարեց․ «ԿԸՀ-ն արդեն սովոր է, որ պետք է գիշերվա կեսին մթության քողի տակ հանցագործի նման գողանա ժողովրդի վստահության քվեն։ Ոնց գիշերվա կեսին անվավեր ճանաչեցին քվեարկության արդյունքները, նույնկերպ էլ հիմա գողանում են ձեր քվեն։ Ամենալկտի ու այլանդակ ձեւով ԿԸՀ-ն ոտնահարում է 3000-ից ավելի մեր հայրենակիցների ընտրելու իրավունքը։ Ակնհայտ է՝ ԿԸՀ-ն ուղղորդվում է մեկ մարդու կողմից, եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































