Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության փորձագետները դեռ դատարանում են

Հունիս 15,2026 12:00 Share

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր` Վահագն Թորոսյան)
2026 թվականի հունվարի 14-ին քննարկելով ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի և փաստաբան Արսեն Թավադյանի ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 05.08.2024 թվականի թիվ 1399-Ա/2 հրամանի հավելվածի ցանկի «Ութերորդ դասարան» բաժնի 19-րդ և 20-րդ տողերը վերացնելու պահանջի մասին քաղաքացիական գործով ապացույց պահանջելու հարցը, որոշում էր կայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, որպես ապացույց, պահանջել հետևյալ տեղեկությունները.
«Հասարակագիտություն-8» առարկայի համար «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ-ի, «Զանգակ-97» ՍՊԸ-ի, «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի կողմից ներկայացված դասագրքերի վերաբերյալ առաջին առարկայական հանձնաժողովի կողմից ներկայացրած գնահատման արդյունքները, հիմնավորումները,

«Հասարակագիտություն-8» առարկայի համար «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ-ի, «Զանգակ-97» ՍՊԸ-ի, «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի կողմից ներկայացված դասագրքերի վերաբերյալ կրկնակի փորձաքննություն նշանակելու վերաբերյալ իրավական ակտը,

«Հասարակագիտություն-8» առարկայի համար «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ-ի, «Զանգակ-97» ՍՊԸ-ի, «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի կողմից ներկայացրած դասագրքերի վերաբերյալ կրկնակի փորձաքննության արդյունքների հիման վրա տրված արդյունքները, հիմնավորումները:

Պահանջված ապացույցները ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ներկայացնել մինչև մարտի 10-ը,  նաև էլեկտրոնային եղանակով։

Հուլիսի 2-ին դատական հերթական նախական նիստն է: Նախնական անդրանիկ նիստը հրավիրվել էր 2025 թ. օգոստոսի 20-ին: Հիշեցնեմ, մինչ այդ հրավիրվել էր երեք նախնական դատական նիստ։

Կրթության փորձագետներ Սերոբ Խաչատրյանը և Արսեն Թավադյանը 2025թ. ապրիլի 23-ին հայցադիմում էին ներկայացրել ՀՀ վարչական դատարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դեմ, խնդրելով վերացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024թ. օգոստոսի 5-ի թիվ 1399-Ա/2 հրամանի հավելվածի ցանկի «Ութերորդ դասարան» բաժնի 19-րդ և 20-րդ տողերը («Հասարակագիտություն 8»)։

Վարչական դատարանի 2025թ. մայիսի 13-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Այս տարվա հունվարի 5-ին հայցվորի ներկայացուցչի կողմից միջնորդություն էր ներկայացվել դատարան` ապացույցներ պահանջելու մասին, որը բավարարել էր դատարանը:

Այս ժամանակահատվածում դատարան է ուղարկվել նախարար Ժաննա Անդրեասյանի ստորագրությամբ գրություն, որպեսզի կցվի գործին, այն է` 2024թ. հունիսի 1-ի հրամանը, որով հաստատվել է հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթային հանձնաժողովի որոշումն ու արձանագրությունը:

Հայցվորները «Հասարակագիտություն 8» գրքի հեղինակներն են, «Տիգրան Մեծ հրատարակչության» կողմից հրատարակված: Մրցույթով հաղթած գիրքը «պարտվել» է մեկ այլ դասագրքի, որը բազմաթիվ սխալներով է:

Ռուզան Մինասյան

«Առավոտ» օրաթերթ

13.o6.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930