Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի ՖԲ գրառումը.
Այն, որ Հայաստանի կրթության ցուցանիշները պետք է ցածր լինեն, սպասելի էր։ Հայաստանի հանրակրթությունն իրականում շատ ծանր վիճակում է։ PISA-ի հետ կապված մեր ամենամեծ սխալներից մեկն այն էր, որ միայն 2025թ.-ին սկսեցինք մասնակցել այդ ստուգատեսին։ Բազմաթիվ երկրներ արդեն մի քանի անգամ մասնակցել են և փորձ ձեռք բերել։
Արձանագրված բացասական արդյունքների ֆոնին կան նաև դրական բաներ։ Օրինակ՝ Հայաստանը PISA-ին առաջին անգամ մասնակցող երկրների մեջ գրավել է առաջին տեղը։ Քենիան, Ռուանդան, Դուշանբեն (Տաջիկստանից մասնակցել են միայն մայրաքաղաքի դպրոցականները), Իրաքի Քուրդիստանի շրջանը նույնպես առաջին անգամ էին մասնակցում։ Նրանց արդյունքները Հայաստանից ցածր են։ Էկվադորն ու Զամբիան առաջին անգամ էին մասնակցում PISA-ի հիմնական ստուգատեսին։ Բայց այդ երկրները մեկ անգամ մասնակցել էին այլ ձևաչափով անցկացված PISA-ին։ Էկվադորը մեզանից առաջ է, Զամբիան՝ հետ է։ Ուշացել ենք ու հետ ընկել։ Այս ստուգատեսի հետ կապված բավականին հակասական ու հետաքրքիր շերտեր կան, որոնց այլ առիթներով կանդրադառնամ։
Կարդացեք նաև


















































