Լրահոս
Օրվա լրահոսը

Օդանավակայանում ձերբակալվել է բելառուսցի իրավապաշտպան, որը ՀՀ էր ժամանել մեր հրավերով՝ մասնակցելու միջազգային համաժողովի. Գրիգոր Երիցյան

Հունիս 15,2026 13:16 Share

«Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր վաղ առավոտյան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ձերբակալվել է բելառուսցի իրավապաշտպան, որը Հայաստան էր ժամանել մեր հրավերով՝ մասնակցելու միջազգային համաժողովի։

Նշված անձը տարիներ առաջ ստիպված է եղել լքել Բելառուսը քաղաքական հետապնդումների պատճառով և ներկայումս բնակվում է Եվրոպական Միության տարածքում։

Եվրոպական Միությունը պաշտպանություն է տրամադրել այս անձին, իսկ ԵՄ ձգտող Հայաստանը ձերբակալել է նրան՝ կատարելով Բելառուսի ավտորիտար ռեժիմի ապօրինի պահանջը:

Խորապես մտահոգված ենք ստեղծված իրավիճակով։ Անընդունելի է, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների արժեքները պաշտպանող Հայաստանը կարող է սահմանափակել մարդու իրավունքների պաշտպանի ազատությունը կամ նույնիսկ քննարկել նրա արտահանձնման հնարավորությունը մի երկիր, որտեղ նրա կյանքը, անվտանգությունն ու հիմնարար իրավունքները կարող են վտանգված լինել։

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին՝
▪️ապահովել ձերբակալված անձի իրավունքների լիարժեք պաշտպանությունը և անհապաղ ազատ արձակել նրան,
▪️բացառել Բելառուս ցանկացած արտահանձնման գործընթաց մինչև միջազգային պաշտպանության բոլոր մեխանիզմների լիարժեք գնահատումը:

Հայաստանը Բելառուս չէ և չպետք է ձևավորի մի երկրի հեղինակություն, որտեղ քաղաքական հետապնդումներից փախած մարդիկ չեն գտնում պաշտպանություն, այլ բախվում են նույն հետապնդումների վտանգին, որոնցից փորձել են փրկվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930