ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կգործուղվի Նյու Յորք՝ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը մասնակցելու, տեղեկանում ենք ՀՀ վարչապետի որոշումից:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
N 502-Ա
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ
Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշման N 1 հավելվածի 10-րդ և 16-րդ կետերը՝
Կարդացեք նաև
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանին
2026 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ գործուղել Ամերիկայի
Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)` Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի (Global First Ladies Academy) չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու
նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղման հետ կապված փաստացի ծախսերի հատուցումը (օրապահիկը՝ հունիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ (Նյու Յորք), հուլիսի 4-ին՝ տարանցիկ վայր (Վիեննա), գիշերավարձը՝ հունիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ (Նյու Յորք)»:
Հիշեցնենք՝ փետրվարին հայտնի դարձավ, որ Աննա Հակոբյանը բաժանվում է Նիկոլ Փաշինյանից և լքում կառավարական ամառանոցը, չնայած՝ պաշտոնապես գրանցված ամուսնություն չունեին։
Ապրիլին Նիկոլ Փաշինյանի տեսանյութերից մեկում երևաց նաև Աննա Հակոբյանը։ Փաշինյանը լրագրողներին ասաց, թե «ջանքեր է գործադրում Աննա Հակոբյանին վերադարձնելու համար»։


















































