Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ռազմարդյունաբերական ոլորտի 30 կազմակերպություն, որից 18-ը՝ որպես ցուցադրող, մասնակցում է Փարիզում ցուցահանդեսին. Մխիթար Հայրապետյան

Հունիս 15,2026 17:37 Share

Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հրավերով գտնվում եմ Փարիզում՝ մասնակցելու այսօր մեկնարկած պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին՝ Eurosatory 2026-ին:

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ռազմարդյունաբերական ոլորտի 30 կազմակերպություն (18-ը՝ որպես ցուցադրող, 12-ը՝ որպես այցելու) Eurosatory 2026-ին մասնակցում է մեկ միասնական տաղավարով՝ միջազգային հարթակում ներկայացնելով հայկական արտադրական և գիտահետազոտական ներուժը։

Հայ-ֆրանսիական տեխնոլոգիական գործընկերությունը նոր թափ է ստացել այս տարվա մայիսի 5-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցից հետո։ ՀՀ ԲՏԱ նախարարության և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ստորագրված հուշագիրը նոր հնարավորություններ է բացել երկու երկրների համար, և այս այցը հիշյալ պայմանավորվածությունների գործնական մեկնարկն է։
1967 թվականից անցկացվող միջոցառումն այս տարի մեկտեղել է ավելի քան 2300 ընկերություն աշխարհի 66 երկրից, 42 ազգային ներկայացուցչական տաղավարով: Միջոցառման շրջանակում նախատեսվում է ավելի քան 120 պանելային քննարկում և ցուցադրություն։ Օրակարգի առանցքում են ռազմարդյունաբերության, անօդաչու համակարգերի, հետախուզական տեխնոլոգիաների և արդիական սպառազինության, կիբեռանվտանգության, արհեստական բանականության ոլորտներում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև ոլորտի զարգացման միտումներն ու մարտահրավերների հաղթահարման նորարարական լուծումները։

Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը ՀՀ կառավարության օրակարգային առաջնահերթություններից է։ Eurosatory 2026 հեղինակավոր միջոցառումը մեր երկրի համար աննախադեպ հնարավորություն է՝ ռազմարդյունաբերության ոլորտում միջազգային կապերի հաստատման, արտադրական ու գիտահետազոտական կարողությունների ընդլայնման, ինչպես նաև արտաքին շուկաների ուսումնասիրության համար։

Միջոցառման բացման արարողությունը.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930