Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճգնաժամ և բոյկոտ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում. ռեկտորը դրժել է խոստումը»

Հունիս 15,2026 12:12 Share

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

Ճգնաժամ և բոյկոտ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում

Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ, ուսանողներ և ԶԼՄ ներկայացուցիչներ,
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում, ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ։ Վերադասի կամայական ու անհիմն որոշումների պատճառով վտանգված է բուհի բնականոն աշխատանքը։

📌 Ի՞նչ է տեղի ունեցել.
ՀՊՏՀ ռեկտորը դրժել է իր իսկ տրված խոստումը: Մինչև նախկին տնօրեն Կ. Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետի լրանալը եղել է հավաստիացում՝ նրան ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ) նշանակելու վերաբերյալ։ Սակայն նշանակման օրը, առանց որևէ հիմնավորման, որոշումը միակողմանիորեն փոխվել է, և պարտականությունները դրվել են այլ անձի վրա:

Որոշման արդյունքում կաթվածահար է եղել ամենօրյա ռեժիմով զարգացման օրակարգ ձևավորող և իրագործող մասնաճյուղի մենեջմենթը՝ կառույցը վերածելով ընթացիկ պրոցեսներ սպասարկող հաստատության։ Ստեղծված անորոշությունը լուրջ դժգոհություն է առաջացրել աշխատակազմի և ուսանողության շրջանում։

✊ Արտահայտելով մեր միասնական և սկզբունքային դիրքորոշումը՝ մենք ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ ԲՈՅԿՈՏ և դադարեցնում մեր աշխատանքային պարտականությունների կատարումը:

Մենք ունենք հստակ խնդրանք և պահանջ․
1️⃣ Հանդիպում ՀՀ վարչապետի հետ. ակնկալում ենք ընդունելություն՝ ստեղծված խնդիրն անձամբ պետական բարձրագույն մակարդակով ներկայացնելու համար։
2️⃣ Արդարության վերականգնում. մինչև նոր տնօրենի մրցույթի անցկացումը՝ ԺՊ նշանակել Կ. Պետրոսյանին՝ ապահովելով բուհի բնականոն աշխատանքը:

Աշխատակազմը պատրաստ է վերադառնալ իր աշխատանքին պարտականությունների կատարմանը ՄԻԱՅՆ այս երկու պայմաններից մեկի բավարարման դեպքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930