Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը

Հունիս 16,2026 17:11 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ լայնածավալ աշխատանքներ են իրականացվել կոմիտեի կողմից անշարժ գույքի գրանցման, իրավունքների ու սահմանափակումների գրանցման ինստիտուտի վերափոխման ուղղությամբ: Ըստ այդմ՝ զեկուցվել են իրավունքների պաշտպանության և երաշխավորման գործող օրենսդրական կարգավորումների, գրանցված գույքի օտարման հիմքով սեփականության իրավունքի փոխանցման գործող ընթացակարգերի ռիսկերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել չգրանցված գույքի գրանցման գործող ընթացակարգին: Ներկայացվել է նաև տարբեր պետությունների փորձը ոլորտի կարգավորումների վերաբերյալ: Սուրեն Թովմասյանն ընդգծել է, որ բարեփոխումների նպատակը վարչարարության պարզեցումն ու սեփականության իրավունքի պաշտպանության ուժեղացումն է։ Այս համատեքստում, ներկայացվել են առաջարկություններ վերոնշյալ նպատակների իրականացման ուղղությամբ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ոլորտի վերափոխմանն ուղղված ծրագրերը, ընդգծել, որ ինստիտուցիոնալ բարեփոխումների ամենաարդյունավետ մոտեցումն այն փոքր քայլերով մեկնարկելն է: Այս համատեքստում, Կառավարության ղեկավարը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930