Shamshyan.com-ը հայտնում է. «Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 104 հասցեի դիմաց բախվել են «Mercedes Sprinter» ու «Hyundai County» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, 1 հոգի՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ավտոմեքենայում եղել են մոտ 18 ուղևորներ, հիմնականում երեխաներ, որոնք, «Տելակ» ամառային ճամբարից ուղևորվում էին Կարին գյուղ՝ էքսկուրսիայի։
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ:
Կարդացեք նաև
Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել:
Կազմակերպվել է երեք երեխայի տեղափոխումը Երևան` լրահետազոտման:
Բժիշկների գնահատմամբ` կյանքին սպառնացող վտանգ առկա չէ»:


















































