«Ազատություն». «Արևմտյան Ադրբեջանի թեման ռազմավարական կարևորություն ունի»,- դիմելով այսօր Օրդուբադում մեկնարկած «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոն-համաժողովի մասնակիցներին՝ հայտարարել է Ադրբեջանի կրթության և գիտության նախարար Էմին Ամրուլաևը։
«Վերադարձը Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր վկայեց, որ պատմական արդարությունը, թեկուզ և որոշ ժամանակ անց, բայց անխուսափելիորեն հաղթանակում է։ Ադրբեջանի քաղաքացիների այսօրվա վերադարձն այն հստակ իրողության ապացույցն է, որ նպատակաուղղված և հետևողական գործունեության դեպքում կարելի է լուծել ցանկացած խնդիր»,- նշել է ադրբեջանցի նախարարը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































