Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը, որը շուտով կդրվի քվեարկության՝

Հունիս 23,2026 16:56 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան գրառմամբ ներկայացրել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը, որը շուտով կդրվի քվեարկության.

«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:

Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել