Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Կենսաբազմազանության COP17-ի Հայաստանի նախագահության տեսլականը

Հունիս 25,2026 13:43 Share

Հունիսի 24-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված բարձրաստիճան ճեպազրույց՝ նվիրված 2026թ. Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին: Ռոբերտ Աբիսողոմոնյանը միջոցառմանը հանդես է եկել հիմնական ելույթով:

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Կենսաբազմազանության COP17-ի Հայաստանի նախագահության տեսլականը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը Համաժողովի կազմակերպման գործընթացում առաջնորդվելու ներառականության, թափանցիկության և բաց երկխոսության սկզբունքներով:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է COP17-ի առանցքային նշանակությունը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործում՝ մասնավորապես համատեղ առաջընթացի առաջին գլոբալ վերանայման համատեքստում: Նա նշել է, որ Համաժողովը հնարավորություն կտա գնահատելու ձեռքբերումները, առկա բացերն ու մարտահրավերները, ինչպես նաև նախանշելու լրացուցիչ ջանքերը՝ մինչև 2030թ. սահմանված գլոբալ թիրախներին հասնելու համար:

Ներկայացվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները և կազմակերպչական հարցերը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկաների ուշադրությունը հրավիրել է Համաժողովի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին, ինչպես նաև Բարձրաստիճան նախարարական հատվածին` կարևորելով պատշաճ մակարդակով մասնակցության ապահովումը և գործնական արդյունքների արձանագրումը:

Իր ելույթում Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է նաև կենսաբազմազանության պահպանման, ինչպես նաև դրա կայուն և արդար օգտագործման հարցերում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարևոր դերակատարությանը՝ ընդգծելով կազմակերպության կրթական, գիտական և մշակութային բազմամասնագիտական ներուժի լիարժեք կիրարկման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը կենսաբազմազանության կրթության խթանման, ինչպես նաև բնության և մշակույթի փոխկապակցվածության վերաբերյալ հիմնական ուղերձների ձևավորման գործում: Այս համատեքստում առանձնացվել են COP17-ի շրջանակներում նախատեսվող թեմատիկ միջոցառումները, մասնավորապես` «Կրթության օր» թեմատիկ օրը և «Բնություն և մշակույթ» թեմատիկ գագաթնաժողովը:

Ամփոփելով խոսքը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է, որ Երևանում կայանալիք COP17-ը կարևոր հնարավորություն է միջազգային հանրության համար՝ հանձնառություններից անցնելու իրականացմանը:

Ճեպազրույցին ելույթներով հանդես են եկել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա են եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված մշտական ներկայացուցիչներ և դիվանագետներ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930