Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես էլ եմ ընդդիմադիր, Աշոտյանն էլ, նա է՞լ, ով հենց Նիկոլը պաշտոն չի տալիս, դեմ է խոսում»․ Էդուարդ Շարմազանով

Հունիս 25,2026 18:05 Share

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կոռեկտ չի համարում քննարկել իր ընդդիմադիր գործընկերներին՝ «ճի՞շտ են անում, սխա՞լ են անում»։ Մանդատներ վերցնել-չվերցնելու հարցն էլ տվյալ ուժերի՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների որոշելիքն է համարում․ «Սխալ է և արդյունավետ չէ այս փուլում տիտղոսային ընդդիմությանը քննարկել-քննադատելը»։

Ընդդիմադիր գործիչների նկատմամբ ռեպրեսիաների մասին հարցին էլ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց՝ իրենք ավելի վաղ էին զգուշացնում, որ ընտրություններով Փաշինյանին չհեռացնելու և նրա վերարտադրվելու պարագայում նա սաստկացնելու է ռեպրեսիաները ընդդիմախոսների նկատմամբ։ «Ինքն անում է այն, ինչ ասել է։ Իհարկե, մենք համամիտ չենք և դատապարտել ենք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է՝ ՀՀԿ-ն ամենաարդյունավետ ճանապարհը համարել է համախմբվելը և փողոցային ճնշմամբ իշխանությանը հեռացնելը՝ զուգահեռելով այն իմպիչմենթի գործընթացով․ «Բագրատ սրբազանի սկսած շարժումից հետո մենք 1,5 տարի ունեինք դա անելու համար։ Չարեցինք»։

Ամեն դեպքում, նկատում է՝ Հայաստանի ընտրություններին մասնակցած քաղաքացիների «50+1» տոկոսը դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի ադրբեջանացման թեզին։

Իսկ ընդդիմության միավորումը, առաջին հերթին, կարծում է՝ պետք է լինի գաղափարական։ Նաև ամեն մեկին, ով իշխանության դեմ կխոսի, ընդդիմություն չի համարում․ «Ես էլ եմ ընդդիմադիր, Աշոտյանն էլ, նա է՞լ, ով հենց Նիկոլը պաշտոն չի տալիս, դեմ է խոսում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930