Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելի ԱԳ նախարարը կառավարությանը կառաջարկի պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հունիս 26,2026 00:33 Share

Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը կառավարությանը կառաջարկի պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Կառավարության հաջորդ նիստում կառավարության հաստատմանը կներկայացնեմ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին որոշման նախագիծը։

Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչումը մեր բարոյական և պատմական պարտքն է։ Միաժամանակ պատմական ճշմարտության ժխտումը, նսեմացումը կամ խեղաթյուրումը պետք է արժանանան դատապարտման։

Հետագայում հարցը կներկայացվի Կնեսետ, որտեղ կկայացվի համապատասխան քվեարկություն»։

Այս հաղորդագրությունը տեղադրված է Իսրայելի ԱԳ նախարարի ֆեյսբուքյան էջում և X-ում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930