Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանությունը տոնում է ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանը

Հունիս 26,2026 16:42 Share

ք Երևան, ՀՀ – ԱՄՆ դեսպանությունն իր դռներն էր բացել հայ բարեկամների ու գործընկերների առաջ՝ տոնելու Միացյալ Նահանգների  անկախության 250-ամյա հոբելյանը և շարունակելու «Անկախություն 250» խորագրի ներքո ընթացող տոնական միջոցառումների շարքը։ Այս տարի լրանում է ԱՄՆ անկախության հռչակագրի ընդունման 250 տարին, և այս տարվա տոնական միջոցառմամբ նշանավորվում է այդ պատմական պահը և ընդգծվում Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև ամուր փոխգործակցությունը։

«Ազատություն 250» նախաձեռնությունների շրջանակում հյուրերն առիթ ունեցան ուսումնասիրել «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը, որը Սպիտակ տան կողմից պատրաստված նորարարական ինտերակտիվ ցուցադրություն է ԱՄՆ պատմության մասին՝ զուգորդված արհեստական բանականության տարրերով։

Հյուրերը նաև ճաշակեցին ամերիկյան և հայկական խոհանոցի ուտեստներ և վայելեցին Եվրոպայում ԱՄՆ օդուժի «Վինդզ էլոֆտ» փողային հնգյակի կենդանի կատարումները։ Գերմանիայի Ռամշտեյն օդային բազայի այս առաջնակարգ կամերային բենդը հանդես է եկել եվրոպական տարբեր երկրներում՝ նախագահների, դեսպանների բարձրաստիճան զինվորական առաջնորդների առաջ։

Ներկաներին իրենց խոսքն հղեցին ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադարձ կատարելով հայ-ամերիկյան ընդլայնվող փոխգործակցությանը և մեր երկու պետությունները միավորող ընդհանուր արժեքներին։

Մանրամասների համար հետևեք մեզ FacebookInstagram կամ X հարթակներում։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930