Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատեց Հայաստանի անսասան հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին և սկզբունքներին

Հունիս 27,2026 22:44 Share

ՄԱԿ-ի Կանոնադրության ստորագրման 81-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը միացավ ՄԱԿ-ում անդամ երկրների մշտական ներկայացուցիչներին և ստորագրեց ՄԱԿ Կանոնադրությունը:

Խորհրդանշական բնույթ կրող այս միջոցառման և «Մեկ Կանոնադրություն, մեկ ապագա. միասին՝ ավելի ուժեղ» խորագրով հանդիպման ընթացքում դեսպան Հովհաննիսյանը վերահաստատեց Հայաստանի անսասան հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին և սկզբունքներին՝ որպես ժամանակակից միջազգային իրավակարգի հիմնաքարի։

Աճող աշխարհաքաղաքական լարվածության և միջազգային խաղաղության ու անվտանգության առջև ծառացած խորացող մարտահրավերների պայմաններում Հայաստանը վերահաստատեց բազմակողմանիության, կանխարգելիչ դիվանագիտության, միջազգային իրավունքի, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության նկատմամբ հարգանքի կենսական նշանակությունը։

Որպես ցեղասպանության կանխարգելման և խաղաղության կրթության առաջմղման հետևողական ջատագով՝ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ երկխոսության, համագործակցության և արդյունավետ կանխարգելիչ գործողությունների խթանմանը՝ ավելի խաղաղ, արդար և դիմակայուն աշխարհ կառուցելու նպատակով։

ՄԱԿ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930