Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ի ներկայացուցիչը Շվեդիայում մասնակցել է գենդերային հավասարության թեմաներին նվիրված միջազգային ուսումնական այցի

Հունիս 28,2026 14:42 Share

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական Արմեն Նավասարդյանը Շվեդիայի Թագավորությունում մասնակցել է «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության բարեփոխումների օգնության պատուհան (2-րդ փուլ)» ծրագրի շրջանակներում կազմակերպված ուսումնական այցին։

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ ՆԻՐԱՍ-ի (NIRAS Sweden-ի) կողմից՝ նպաստելով գենդերային հավասարությանը և կանանց զորեղացմանը Արևելյան գործընկերության երկրներում։

Ուսումնական այցի շրջանակներում հանդիպումներ և քննարկումներ են անցկացվել Շվեդիայի մի շարք պետական կառույցներում և գենդերային հավասարության ոլորտում գործող կազմակերպություններում, այդ թվում՝ Հավասարության հարցերով օմբուդսմանի գրասենյակում, Ռազմական գործողություններում գենդերային հարցերով նորդիկ կենտրոնում (NCGM) և Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության և ճկունության գործակալությունում։

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել գենդերային հավասարության ապահովմանը, գենդերային հիմքով բռնության կանխարգելմանը, գենդերազգայուն բյուջետավորմանը, սեռով զատորոշված վիճակագրության վարմանը, ինչպես նաև ոլորտին առնչվող այլ թեմաների։

Այցը կարևոր հարթակ է դարձել փորձի փոխանակման, մասնագիտական համագործակցության խորացման և գործընկերային կապերի ամրապնդման համար։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը շարունակում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ կարևորելով լավագույն միջազգային փորձի ուսումնասիրությունն ու դրա կիրառումը մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության խթանման ոլորտներում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930