Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի՞  տոկոսանոց անարատ ընտրություններ են եղել»․ ՍԴ-ում ՔՊ ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը խուսափեց հստակ պատասխանից

Հունիս 28,2026 15:10 Share

«Արձանագրված ընտրախախտումների դեպքերը դեռ չեն ենթադրում, որ դրանք եղել են։ Եթե չեմ սխալվում, ընտրակաշառքի 150-ից ավելի դեպքեր են արձանագրվել՝ 200-ից ավելի մարդկանց մասնակցությամբ, այդ դեպքերը դեռ պետք է հաստատվեն»,- Սահմանադրական դատարանում այսօր շարունակվող նիստում հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

Հիշեցնենք՝ ՍԴ-ում այսօր շարունակվում է յոթ կուսակցությունների դիմումի քննարկումը։ Վիճարկվում են 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները։ Պահանջները երեքն են՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, նոր ընտրություններ նշանակել կամ մանդատների նոր վերահաշվարկ անցկացնել՝ ԲՀԿ-ին վերադարձնելով իր ստացած մանդատները։

«Հանուն Հանրապետության ժողովրդավարների պաշտպանության» դաշինքի ներկայացուցիչը հարցեր էր տալիս ԿԸՀ ներկայացուցիչներին՝ ընտրակաշառքների դեպքերի և դրանց՝ ընտրությունների արդյունքների վրա ազդեցության մասին։

Նա, մասնավորապես, հարցրեց՝ ՔԿ-ի հաղորդագրություններում ընտրակաշառքի վերաբերյալ փաստեր են հրապարակվել, ԿԸՀ-ն ծանո՞թ է, ինչո՞ւ դիրքորոշում չի հայտնել։

«Ընտրության արդյունքները ամփոփելու համար, ըստ օրենքի, ԿԸՀ-ն քրեական գործերը չպետք է հիմք դիտի»,- պատասխանեց ԿԸՀ ներկայացուցիչը՝ հավելելով, որ ՔԿ-ի նախաձեռնած գործերում տեղամասային հանձնաժողովներից երկու անձ է ներգրավված եղել, նրանք փոխարինվել են այլ անձանցով։

«Ընդունո՞ւմ եք, որ ընտրակաշառքն իր բնույթով ընտրողի ազատ կամարտահայտության վրա ճնշում է, այն նաև ընտրությունների նկատմամբ հանրային վստահության վրա է ազդում»,- հարցրեց քաղաքական ուժի ներկայացուցիչը։

ԿԸՀ ներկայացուցիչը հայտարարեց. «Դրանք եղել են առանձին դեպքեր։ Եղել է, բայց դա այն տոկոսը չէ, այն չափանիշը չէ, որ ազդի ընտրությունների արդյունքների վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Ինչպե՞ս կարող են միաժամանակ ճիշտ լինել երկու պնդումները, որ ընտրությունների մասնակից ուժերի մի մասը իր ձայների մեծամասնությունը ստացել է ընտրակաշառքով, բայց դրանք ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա»։

Սրբուհի Գալյանը հայտարարեց՝ վարչապետը չի ասել, որ ընտրակաշառքն ազդել է ընտրությունների արդյունքների վրա, նա քաղաքական գնահատական է տվել։ Նա հավելեց, որ ընտրակաշառքի դեպքերը պետք է ամենախիստ գնահատականի արժանանան։

«Պարոն Փաշինյանը հստակ հայտարարել է, որ ընդդիմության ստացած ձայների մեծամասնությունը ընտրակաշառքի արդյունքն է, հետևաբար, դրանք ուղիղ ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա. դիսոնանս չե՞ք տեսնում այս ամենում»,- շարունակեց քաղաքական ուժի ներկայացուցիչը՝ ՔՊ ներկայացուցիչ, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանից հետաքրքրվեց՝ քանի՞  տոկոսանոց անարատ ընտրություններ են եղել, իր գնահատմամբ։ Վերջինս խուսափեց հստակ տոկոսներ նշել։ Պնդեց՝ ընտրակաշառքների եւ խախտումների դեպքերը չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա՝ տարակուսելով, որ այդ դեպքում ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը արդարադատության նախարարին դիմի, թե օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ, ընտրախախտումների հնարավոր բոլոր դեպքերը հնարավոր լինի կանխել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930