Լրահոս
Օրվա լրահոսը

Ճիշտ քայլ անելու համար երբեք ուշ չէ․ Իսրայելի ԱԳ նախարարը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Հունիս 28,2026 20:00 Share

Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը, այն բանից հետո, երբ երկրի նախարարների կաբինետը միաձայն հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին, հանդես եկավ կարճ ելույթով, որում խոսեց մարդկության դեմ այս հանցագործությունը ճանաչելու պատճառների մասին։

Ըստ Սաարի, «ճիշտ քայլ անելու համար երբեք ուշ չէ»։

«Այսօր Իսրայելի կառավարությունը հավանություն տվեց իմ ներկայացրած բանաձևին, որը ճանաչում է հայ ժողովրդի ցեղասպանությունը։

Այս սարսափելի ցեղասպանությունը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, և պատմական փաստերի վերաբերյալ իրական վեճեր չկան»,- նշել է Իսրայելի ԱԳ նախարարը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Իսրայելի կառավարության էս քայլը ցույց է տալիս, որ անգամ խառը ժամանակներում, անգամ շփոթության, տագնապի, պատերազմի, բռնության ժամանակներում մարդիկ ընդունակ են իրավացի, ճշմարիտ որոշումներ կայացնել։

    Տրամաբանականն այն է, որ ցանկանանք, որ ճշմարտությունը ճանաչելն ու բարձրաձայնելը պատճառ լինի բարոյական նորոգության համար։ Երբեմն ոչ այնքան կարևոր է, թե որտեղ ես գտնվում, այլ թե ինչ ուղղությամբ ես գնում։ Հնարավոր է շատ վատ սխալների հետևանքում շատ վատ հանգամանքներում լինել, բայց ընտրել բարելավման ուղղություն, բարենորոգման ուղղություն։

    Տրամաբանականն այն է, որ և մեզ, և Իսրայելին բարոյական նորոգություն մաղթենք։ Երկու երկիրն էլ դրա կարիքը հիմա ունեն։

Պատասխանել