Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցեղասպանության մեղադրանքով միջազգային դատարանում քննվողները իրավունք չունեն Թուրքիային պատմության դասեր տալ կամ բարոյականության մասին ճամարտակել». Թուրքիայի նախագահականի արձագանքը

Հունիս 29,2026 13:21 Share

Ermenihaber. Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը քննադատել է Իսրայելի կառավարությանը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշման համար: Դուրանը հայտարարել է, որ Իսրայելը պատմական իրադարձություններն օգտագործում է որպես քաղաքական գործիք՝ փորձելով քողարկել Գազայում իրականացվող գործողությունները և միջազգային իրավունքի խախտումները։

«Ցեղասպանության մեղադրանքով միջազգային դատարանում քննվողները իրավունք չունեն Թուրքիային պատմության դասեր տալ կամ բարոյականության մասին ճամարտակել»,- հավելել է Դուրանը:

Թուրք պաշտոնյան Իսրայելի որոշումն անվանել է «երկերեսանիության դրսևորում»՝ պնդելով, որ այն նպատակ ունի ուշադրություն շեղել պաղեստինցիների դեմ իրականացվող գործողություններից:

Հիշեցնենք, որ Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու` երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Գիդեոն Սաարի նախագծին։

«Երբեք ուշ չէ ճիշտ գործելու համար», -կառավարության նիստում ասել է Գիդեոն Սաարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930