Լրահոս
Օրվա լրահոսը

Ունե՞նք փաստ՝ թափանցիկ քվեաթերթիկով ինչ-որ մեկը մյուսի ընտրելն է վերահսկել, եկեք գնանք դրա հետևից. ԿԸՀ քարտուղար

Հունիս 30,2026 19:35 Share

Սահմանադրական դատարանում այսօր փորձարկեցին հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին օգտագործված ծրարները, որոնք, ըստ ընտրության արդյունքները վիճարկող քաղաքական ուժերի ներկայացուցիչների, եղել են թափանցիկ։

Ըստ «Միասնության թևերի» ներկայացուցչի՝ մամուլում առկա տվյալներով՝ ծրարների թափանցիկության դեպք է գրանցվել Մալաթիա 7/44 տեղամասում, 7/40-ում էլ է վկայակոչվել։ Ըստ նրա՝ յուրաքանչյուր հրապարակմանը կցված է լուսանկար, որտեղ հստակ երևում է թափանցիկությունը։

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանն էլ հարց ուղղեց «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Գոհար Մելոյանին՝ հետաքրքրվելով, արդյոք տարածքներում ունեցել են վստահված անձինք, գրանցամատյաններում գրառումներ եղե՞լ են այդ մասին, և քանի տեղամասում է այս խնդիրը գրանցվել։ Մելոյանի խոսքով՝ չորս տեղամասում եղել է, արձանագրումներ են եղել, կան դեպքեր, երբ տեսագրությամբ փաստվել է, որ իրենց վստահված անձին խոչընդոտել են գրանցամատյանում արձանագրում անել։

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն էլ ասաց, որ ծրարների թափանցիկության դեպքեր են եղել 2021-ին, 2018 և 2017 թվականներին. «Ծրարն ինչ հաստությամբ պետք է անել, որ, եթե կա միտում, հնարավոր չլինի տեսնել քվեաթերթիկի համարը։

Ունե՞նք փաստ, որ թափանցիկ քվեաթերթիկով ինչ-որ մեկը մյուսի ընտրելն է վերահսկել: Եթե կա նման փաստ, եկեք գնանք դրա հետևից, պատասխանատվության ենթարկենք»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930