Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրակաշառքի համար պատիժը կխստացվի, դատապարտվածներին կարգելվի զբաղեցնել պետական պաշտոններ. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ

Հուլիս 01,2026 17:13 Share

ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Վահագն Ալեքսանյանը, Ալխաս Ղազարյանը եւ Թագուհի Ղազարյանը հեղինակել են օրենսդրական նախագիծ, որը միտված է ընտրակաշառքի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով քննարկվել է հուլիսի 1-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում:

Հիմնական զեկուցող Վահագն Ալեքսանյանի խոսքով օրեսդրական փաթեթով առաջարկվում է խստացնել ընտրակաշառք տալու, ստանալու եւ դրան միջնորդելու համար նախատեսված պատժաչափերը, ինչպես նաեւ սահմանել խիստ մասնագիտական արգելքներ նման հանցագործություն կատարած անձանց համար:

Ըստ զեկուցողի՝ ընտրակաշառքը շարունակում է մնալ ժողովրդավարական համակարգի գլխավոր սպառնալիքներից մեկը, քանի որ այն խաթարում է քաղաքացիների ազատ կամարտահայտությունը եւ նվազեցնում հանրային վստահությունն ընտրական գործընթացների նկատմամբ:

Նախագծով նախատեսվում է Քրեական օրենսգրքի 218-րդ եւ 221-րդ հոդվածներով նախատեսված արարքների համար պատիժներն էականորեն խստացնել՝ ապահովելով հանցագործությունների կանխարգելման լրացուցիչ մեխանիզմներ: Միաժամանակ, նախագծի համաձայն՝ ընտրակաշառքի համար դատապարտված անձինք կզրկվեն պետական եւ համայնքային ծառայության, վարչական կամ հայեցողական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Սահմանափակումը գործելու է անկախ դատվածության մարված կամ վերացված լինելու հանգամանքից:

Նշվել է, որ պետական եւ համայնքային պաշտոններ զբաղեցնող անձինք իրականացնում են հանրային իշխանության գործառույթներ, ուստի նրանց նկատմամբ պետք է կիրառվեն բարեվարքության, ազնվության եւ հանրային վստահության բարձր չափանիշներ: Ընդգծվել է, որ սահմանափակումները նպատակ ունեն պաշտպանել հանրային ծառայության հեղինակությունը եւ ապահովել կառավարման համակարգի նկատմամբ հանրության վստահությունը: Փոփոխությունները միտված են վերջ դնելու կոռուպցիոն այն մեխանիզմներին, որոնք տարիներ շարունակ խոչընդոտել են Հայաստանում արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացմանը:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը, կարեւորելով օրենսդրական փաթեթի ընդունումը, հորդորել է գործըներներին նախաձեռնությանը տալ դրական եզրակացություն:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումն ու առաջարկները ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը:

Կառավարության առաջարկներով լրամշակված օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031