Նոյեմբերի 20-ին Երևանում «Ականատես» դիտորդական առաքելությունը ներկայացրեց 2026 թվականի հունիսի 7-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների դիտարկման ամփոփիչ զեկույցը՝ անդրադառնալով ընտրական գործընթացների հիմնական արդյունքներին, արձանագրված խախտումներին, համակարգային խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված առաջարկություններին։
Դիտարկումն ընդգրկել էր նախընտրական քաղաքական և տեղեկատվական միջավայրը, ընտրական հանձնաժողովների ու պետական այլ մարմինների գործունեությունը, քաղաքական ուժերի քարոզարշավն ու ֆինանսավորումը, վարչական ռեսուրսի օգտագործումը, ինչպես նաև քվեարկության օրվա և հետընտրական գործընթացները։
«Ականատես»-ի գնահատմամբ՝ ընտրություններն անցել են մրցակցային միջավայրում, սակայն ուղեկցվել են մի շարք լուրջ խնդիրներով՝
վարչական ռեսուրսի չարաշահում
Կարդացեք նաև
առերևույթ ընտրակաշառքի դեպքեր
ընտրողների նկատմամբ ճնշումներ
քվեարկության գաղտնիության խախտումներ
ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության թերություններ
Արձանագրված խախտումների վերաբերյալ առաքելությունը ներկայացրել է՝
17 հաղորդում՝ իրավապահ մարմիններին
24 դիմում՝ ընտրական հանձնաժողովներին
15 հայց՝ ՀՀ վարչական դատարան
Զեկույցում ներկայացված առաջարկություններն ուղղված են ընտրական գործընթացների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը, քաղաքական ֆինանսավորման վերահսկողության ուժեղացմանը, ընտրախախտումների կանխարգելմանը և արդյունավետ իրավական արձագանքի ապահովմանը։
Առաքելությունն իրականացվել է Եվրոպական միության, ԱՄՆ Գերմանական Մարշալի հիմնադրամի Անդրատլանտյան հիմնադրամի (GMF TF), Նորվեգիայի դեսպանատան, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
«Ականատես» դիտորդական առաքելություն



















































