«Համահայկական ճակատ» կուսակցությունը չի կիսում «ԴՕԿ» կուսակցության՝ Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում առկա հիմնավորումները, թե ընդդիմությունը ընտրակաշառքներով ազդել է ընտրությունների արդյունքների վրա, հետևապես, այս հիմքով ընտրությունների արդյունքները պետք է չեղարկվեն։
Կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանը պնդեց, որ իր կուսակցությունն այս տեսակետը չի կիսում և կարծում է, որ կեղծիքները հիմնականում եղել են իշխանության կողմից։ «Բոլոր խախտումները, այդ թվում՝ ընտրակաշառքը, բաժանել է իշխանությունը։ Խոսքը թոշակառուների թոշակները 10 000 դրամով բարձրացնելու մասին է, այն դեպքում, երբ դեռ 2025 թվականի վերջին, երբ հաստատվում էր 2026 թվականի բյուջեն, նման բարձրացում նախատեսված չի եղել։
Ես չգիտեմ, թե ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի՝ ՍԴ ներկայացրած դիմումը ինչ փաստերի ու հանգամանքների վրա է հիմնված։ Ավելին, մեր կուսակցությունն արդեն բավական ժամանակ է Ազատության հրապարակում նստացույց է իրականացնում և ստորագրահավաք է անում։ Մենք Սահմանադրական դատարանին չենք դիմել, որովհետև հույս չունենք, որ «Նիկոլի դատարանը» արդարադատություն կիրականացնի»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































