Լրահոս
Օրվա լրահոսը

Սա բոլոր նրանց պարտությունն է, որոնց ազատ կամքը ճնշվեց վարչական ռեսուրսի ազդեցությամբ․ Լևոն Բաղդասարյան

Հուլիս 04,2026 23:32 Share

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը՝ Սահմանադրական դատարանի հրապարակած որոշման հետ կապված

Սա միայն ԴՕԿ կուսակցության պարտությունը չէ։ Սա բոլոր նրանց պարտությունն է, որոնց ազատ կամքը ճնշվեց վարչական ռեսուրսի ազդեցությամբ, և նրանց, ովքեր սեփական ձայնը փոխանակեցին «երեսուն արծաթի» հետ։ Պարտվեց ոչ միայն մի քաղաքական ուժ, առաջնորդությամբ Վարդան Ղուկասյանի, ով հայտարարեց օրենքի դիկտատուրա ու պարտավորություն՝ մաքրելու երեսուն տարվա ավգյան ախոռները, որից հետո բացառապես միասնաբար կառուցելու արժանապատիվ Հայաստան։

Ինչ վերաբերվում է ընտրովի արդարադատությանը, շուտով սպասեք նոր էսեմեսների, պարոնայք ընտրովի արդարադատություն իրականացնող դատավորներ։
Այդ թեմային հանգամանորեն կանդրադառնամ երկուշաբթի «Իրավունք» մեդիայի ուղիղ եթերում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել