Լրահոս
Օրվա լրահոսը

Մի հատ թիթիզ արտահայտություն կա. «Ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է». Սոս Հակոբյան

Հուլիս 02,2026 22:02 Share

«Հայրենիք» կուսակցություն մամուլի քարտուղար, փաստաբան Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ինչպես արդեն հայտնել է լրագրող Վահե Մակայանը, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի՝ 01.11.2024 թվականի՝ Վահե Մակարյանին (մեկ ակտով) միաժամանակ նախազգուշացում հայտարարելու և լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու մասին որոշումը ՀՀ վարչական դատարանը ճանաչել է անվավեր։

Հիշեցնեմ՝ միջադեպը կապված էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետ, որից հետո Վահե Մակարյանին վարչական լծակներով փորձել էին յուրովի և ապօրինի կերպով «պատժել»՝ զրկելով ԱԺ-ում մասնագիտական գործունեություն ծավալելու հնարավորությունից։

Նշված գործով ներկայացուցչությունն իրականացրել եմ ես, և պետք է, որ գոհ լինեմ արդյունքից։ Իհարկե, մասնակի գոհ եմ, որ դատարանն ի վերջո հայտարարեց, որ Դավիթ Առաքելյանն ապօրինի որոշում է կայացրել (սա առաջին դեպքը չէ) և չի տիրապետում իրավաբանության տարրական կանոններին, կամ, որն ավելի վատ է, թքած ուներ դրանց վրա։

Ցավալին այն է, որ վարչական դատարանին երկու տարի պահանջվեց այս պարզ արձանագրումը կատարելու համար։ Մի հատ թիթիզ արտահայտություն կա. «Ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է»… Ինչևէ։

Պնդում եմ, որ մեր օրենսդրական մեխանիզմները չափազանց անկատար են նման դեպքերում վարչական մարմիններին կամ պաշտոնատար անձանց նման «սխալներ» կատարելու արդյունքում էական կերպով (օրինակ՝ ֆինանսական տույժի/փոխհատուցման եղանակով) պատասխանատվության ենթարկելու հնարավորությունների բացակայության տեսանկյունից, ինչի պատճառով Դավիթ Առաքելյանները շարժվում են՝ «ես իմ սև գործն անեմ, հետո յա էշը կսատկի, յա՝ իշատերը….» տրամաբանությամբ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031