Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն առհասարակ առանձին տեղամասում անվավեր ճանաչելու իրավասություն չունի, օրենսգրքից բխում է նաև՝ այդպիսի որոշման վերանայելու լիազորության բացակայությունը. Սոս Հակոբյան

Հունիս 12,2026 11:26 Share

«Հայրենիք» կուսակցություն մամուլի քարտուղար, փաստաբան Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասը շատ հստակ է. եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետևանքները: Եթե այդ միջոցով հնարավոր չէ շտկել այդ խախտումները, ապա Ազգային ժողովի ընտրություններն անվավեր են ճանաչվում, և նշանակվում է Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկություն:

Այսինքն, ԿԸՀ-ն, կա՛մ արդեն իսկ հաշվել է ԲՀԿ ձայները առանց (հանած) անվավեր ճանաչված տեղամասերի ձայների և եկել է եզրահանգման, որ ԲՀԿ-ն հավաքել է իր 4%-ը, կա՛մ, եթե պարզվում է, որ ԲՀԿ-ն դրա հետևանքով չի հավաքում քվեների 4%-ը, ուրեմն ԿԸՀ-ն կայացրել է անկհայտ ապօրինի վարչական ակտ։

Երկրորդ տարբերակը ավելի հավանական է դառնում նրանով, որ ԿԸՀ-ն իր Ն-254Ա և Ն-255Ա որոշումներով առահասարակ չի անդրադարձել ազդեցության հարցին։
Նշված դեպքում ընդունված որոշումները անհապաղ ենթակա են դատական բողոքարկման ամենաքիչը՝ ԲՀԿ կողմից։

Լրացում՝ ԿԸՀ-ն առհասարակ առանձին տեղամասում անվավեր ճանաչելու իրավասություն չունի, օրենսգրքից բխում է նաև՝ այդպիսի որոշման վերանայելու լիազորության բացակայությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930