Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվածքները

Հուլիս 07,2026 10:16 Share

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնովին վերանորոգվել են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ենթակառուցվածքները։ Ընդգծենք, որ թատրոնի հիմնանորոգումը ռազմավարական նշանակություն ունի․ առջևում թատրոնի հոբելյանական 85-րդ թատերաշրջանն է։ Ֆասթ Բանկի շնորհիվ թատրոնն իր հանդիսատեսին կդիմավորի արդեն բարելավված և հարմարավետ ենթակառուցվածքներով։

«Շնորհակալ ենք Ֆասթ Բանկին այս ծրագիրն իրականացնելու համար, շնորհակալ ենք, որ հանրապետության սրտում գտնվող թատրոնին աջակցություն ցուցաբերեց, և մենք կարողացանք լինել այս ծրագրի մեջ, որը շատ կարևոր քայլ է մշակույթի հանդեպ։ Առանց այս համագործակցության հնարավոր չի մշակույթը զարգացնել։ Փոքր-փոքր քայլերով, կարծում եմ, ավելի մեծ նվաճումներ պետք է ունենանք», – ասել  է Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենի տեղակալ Էդգար Կարապետյանը։

Հավելենք, որ Ֆասթ Բանկը շարունակական ներդրումներ է կատարում Հայաստանում մշակութային օջախների ենթակառուցվածքների հիմնանորոգման մեջ՝ արժևորելով  հանդիսատեսի և թատրոնների աշխատակազմի արժանապատիվ մշակութային և աշխատանքային միջավայր ունենալը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել