Այսօր՝ հուլիսի 8-ին, Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Քարահունջ գյուղում գայլը հարձակվել է բնակիչների վրա։
«Սյունիք Նյուզ»-ի տեղեկություններով՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ, որոնց թվում է նաև 2-ամյա երեխա։
Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու էկոպարեկները։ Իրականացվում են որոնողական աշխատանքներ՝ գայլերի ոհմակը հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։


















































