Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսչական մարմինը կուսումնասիրի վանդակում պահվող ենթադրյալ գայլի մասին Aravot.am-ի հոդվածում նշված ահազանգը

Նոյեմբեր 15,2019 18:11

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն Aravot.am-ի «Գայլ չէ, այլ խառնուրդ, թույլտվություն ունեմ». վանդակում պահվող կենդանու մասին ահազանգի հետքով» վերտառությամբ հոդվածում մատնանշված ահազանգի առնչությամբ ուսումնասիրություն կիրականացնի:

Այս մասին Aravot.am-ին տեղեկացրին տեսչական մարմնից՝ հայտնելով, որ արդյունքների մասին տեղյակ կպահեն առաջիկայում: Հիշեցնենք՝ «ֆեյսբուքյան» օգտատիրոջ ահազանգով Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագիծը Բաղրամյան պողոտայի հարակից տարածքներից մեկում լուսանկարել էր վանդակում պահվող կենդանու, որի տերը վստահեցրել է՝ թույլտվություն ունի, որը ցույց կտա առաջիկայում եւ լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930