Լրահոս
Պետության ամոթն է
Օրվա լրահոսը

Թուրքիան քննադատելու փոխարէն, Թրամփ-ը քննադատեց ՆԱԹՕ-ի իր միւս դաշնակիցները և հակառակ Քոնկրեսական Ընդդիմութեան, Կը Խոստանայ F-35 Ծախել Անգարային. «Ասպարեզ»

Հուլիս 09,2026 11:07 Share
Աջակցեք aravot.am-ին

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը հաղորդէ, թէ ՆԱԹՕ-ի վեհաժողովին մասնակցելու համար Անգարա այցելած Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփ Թուրքիոյ նախագահ Ռեչեփ Թայիփ Էրտողանին հետ հանդիպումին ընթացքին յայտնած է, թէ Թուրքիոյ դէմ պատժամիջոցները պիտի վերցուին եւ արդիական «Էֆ․ 35» ռազմական օդանաւեր ծախելու որոշումը պիտի տայ։ Ան նաեւ վստահեցուցած է, թէ Անգարայի հետ Ուաշինկթընի յարաբերութիւնները շատ լաւ են։

Նկատի ունենալով տարածաշրջանին մէջ Անգարայի ապակայունացնող ներկայութիւնն ու արարքները, ինչպէս նաեւ ՆԱԹՕի սկզբունքներուն դէմ Թուրքիոյ իշխանութիւններուն կողմէ առնուած շարք մը քայլերը, քոնկրեսականներ Տինա Թայթըս, Պրետ Շըրմըն, Մայք Լոլըր եւ 17 այլ քոնկրեսականներ նամակներ յղած էին Թրամփին եւ Ներկայացուցիչներու տան ղեկավարութեան, որպէսզի կասեցուին Թուրքիան արդիական զէնքերով զինելու Թրամփի վարչակազմին ջանքերը:

Սակայն, Էրտողանին հետ սերտ յարաբերութիւններ ունեցող Թրամփ Թուրքիան քննադատելու փոխարէն, քննադատեց ՆԱԹՕի իր միւս դաշնակիցները, պնդելով, որ անոնք Իրանէ դէմ ռազմական գործողութեան ընթացքին բաւարար օժանդակութիւն չեն ցուցաբերած։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031