«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն իր նկատմամբ հարուցված նոր վարույթի մասին մամուլից է տեղեկացել․ այս մասին նա ասաց դատարանի մոտ՝ լրագրողների հետ զրույցում։
Իր մասով հարուցված նախկին քրեական գործերի վերաբերյալ էլ որևէ քննչական գործողություն նրա հետ չի կատարվել։ Նարեկ Կարապետյանը միայն տեղյակ է, որ այլ երկրների անձնագրերի գործով՝ տվյալ երկրներից ՀՀ հարցումներին պատասխանել են, որ ինքն այլ երկրի անձնագիր չունի․ «Իրավական հիմքի բացակայությունը դեռ հիմք չէ, որ Հայաստանում մարդու դեմ քրեական գործ չլինի»։
Հարցին՝ այսպիսով միգուցե ԱԺ իր մո՞ւտքն են ուզում սահմանափակել, պատասխանեց՝ չգիտի։
Դիտարկումներին, որ ԱԺ-ում ընդդիմությանը բարդ փուլ է սպասվում, չեն բացառվում ծեծկռտուքները, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Երբեք հեշտ չի եղել այս գործընթացը՝ առաջին իսկ օրվանից։ Կապրենք՝ կտեսնենք՝ ով ում ո՞նց և ինչո՞ւ։ 2021 թվականի ԱԺ «գործիքակազմը» բավական լայն էր, այո։ Մենք անգամ ականատես եղանք նոր խոսույթների, նոր բառերի, որ չէինք լսել։ Ամեն դեպքում, մենք միտված ենք հասարակական նպատակը կատարելու՝ փոփոխություն կատարելու և նաև ամենօրյա մարդկանց կյանքը լավացնելու՝ մեր պայքարով։ Թե այդ ճանապարհն ինչպես կգնա, ինչպես կլինի, ով կուզենա խանգարել, մենք կգնանք այդ ուղղությամբ։ Մենք ամեն ինչ կանենք, որ մեր հանրությունը հպարտություն զգա իր ընտրության համար։ Չենք գնա այնպիսի ճանապարհով, որ փողոցային խոսույթ լինի, սակայն արդարացնելու այն սպասելիքները, որ մեր հասարակությունն ունի, մենք պատրաստ ենք լայն ձևաչափերի»։
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչպե՞ս են հակադարձելու ենթադրյալ ընտրակաշառքների մասին իշխանության ներկայացուցիչների խոսքերին, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Ամեն մեկը այնտեղ նստած իշխանականներից իր ճակատին կրում է 50 հազար գողացված ձայների դրոշմը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































