«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի համար սպասելի էր, որ իր տնային կալանքը կերկարացվի․ այս մասին դատարանից դուրս գալուց հետո նա ասաց լրագրողների հետ զրույցում։
Դատարանի բակում հավաքված Սամվել Կարապետյանի համակիրները ծափերով դիմավորեցին նրան։ Իմանալով տնային կալանքի երկարացման լուրն էլ՝ սկսեցին վանկարկել՝ «ամոթ»։
Հարցին՝ տնային կալանքն իր քաղաքական գործունեությունը սահմանափակելո՞ւ է, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Ավելի ակտիվ կլինեինք, ավելի արագ Փաշինյանին կճանապարհեինք»։
Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ընդդիմության գաղտնի պլանի մասին հարցին էլ պատասխանեց հումորով․ «Գաղտնի պլանով Ալեն Սիմոնյանին ճանապարհեցինք»։ Նաև հավելեց․ «Մեխանիզմի գլուխն արդեն չկա, Փաշինյանը դարձել է անգլուխ ձիավոր»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, ՀՀ հակակոռուպցիոն դատարանն այսօր Վահե Դոլմազյանի նախագահությամբ քննեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը։ Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել Սամվել Կարապետյանի տնային կալանքը ևս երեք ամսով երկարացնելու մասին։ Ըստ դատախազության՝ վկաների հարցաքննությունը դեռ չի սկսվել, ուստի մտավախություն կա, որ նա կարող է ազդել վկաների վրա։
Պաշտպանական կողմը տնային կալանքը վերացնելու և վարչական հսկողությունն ապահովելու համար առաջարկել էր գրավի չափը հասցնել 400 միլիոն դրամի։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































