«Ազատություն». Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործով իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):
Միջազգային իրավունքի մասնագետը նշում է, որ իրենց վերջապես հաջողվել է ստանալ Վարդանյանի դատավճիռը, ինչն անհրաժեշտ էր ՄԻԵԴ-ում գործընթաց սկսելու համար:
«Մենք ցուցադրելու ենք, որ մեղադրանքը քաղաքական է, որևէ անհատական հանցավոր արարք երբևէ պարոն Վարդանյանի կողմից չի իրականացվել, հավաքական ինքնորոշման իրավունքն ապօրինաբար որակվել է որպես ահաբեկչություն կամ հարակից այլ հանցագործություններ, մինչև դեռ չի կարող լինել պատիժ առանց օրենքում հստակ նախատեսված արարքի», – ասաց Սահակյանը:
Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի փակումից հետո կատարյալ մեկուսացման մեջ հայտնված Հայաստանի քաղաքացիները արդեն 8 ամիս է՝ զրկված են նաև իրենց դատավճիռներին ծանոթանալու հնարավորությունից: Այսինքն, ադրբեջանական արդարադատությունը մերժում է տեղեկացնել, թե կոնկրետ ինչ գործողություններ են վերագրվել Հայաստանի քաղաքացիներին և ինչ ապացույցների հիման վրա:
Կարդացեք նաև
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, որ միջազգային կառույցներում ակտիվորեն զբաղվում է հայ գերիների հարցերով, նշում է, որ դատավճիռները չտրամադրելով Բաքուն փորձում է խոչընդոտել միջազգային բողոքներ ներկայացնելու գործընթացին. ՄԻԵԴ դիմելու համար անհրաժեշտ է ունենալ դատավճիռները:
Եթե Ադրբեջանը շարունակի, խախտելով օրենքները, չտրամադրել դատավճիռները, ապա, իրավապաշտպանի խոսքով, դրանք կստանան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով: ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում է կայացրել, համաձայն որի մինչև օգոստոսի 31-ը Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի 15 քաղաքացիների դատավճիռները պետք է ներկայացնեն Եվրոպական դատարան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































