Բաքվում գերության մեջ գտնվող Դավիթ Իշխանյանը հերթական հեռախոսազանգում նորից բարձրաձայնեց այն փաստը, որ իրեն չի տրամադրվում Բաքվի ռազմական դատարանի կայացրած վճռի ամբողջական տեքստը: Մի քանի շաբաթ առաջ գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանն էր դրա մասին խոսել․ այս մասին այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Գեղամ Մանուկյանն առաջարկեց փակ քննարկում կազմակերպել՝ Ազգային անվտանգության ծառայության, Արտաքին հետախուզական ծառայության և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ․ «Կրկնում եմ, խոսքը ռազմագերիների ճակատագրի մասին չի, խոսքը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մասին է, որի մասին և՛ Դավիթ Իշխանյանը, և՛ Դավիթ Մանուկյանը իրենց ուղերձներում խոսել են, որովհետև լուրջ սպառնալիք կա, որ այդ դատավճիռներում մեծ մասամբ տեղ են գտել Հայաստանի Հանրապետության դեմ կայացված վճիռներ և մեղադրանքներ»։
Հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը արձագանքեց․ «Շատ բարի, պարոն Մանուկյան, քննարկենք, խնդիր չկա»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ




















































