Լրահոս
Օրվա լրահոսը

«Արգել» ՀԷԿ-ի տարածքում շինություններից մեկում փլուզում է տեղի ունեցել. կան տուժածներ. Shamshyan.com

Հուլիս 15,2026 15:20 Share

Shamshyan.com. Այսօր՝ հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արգել» ՀԷԿ-ի տարածքում գտնվող շինություններից մեկում փլուզում է տեղի ունեցել և կան տուժածներ։

Մինչ կժամանեին փրկարարներն ու պարեկները, տեղի ուժերով քաղաքացիները փլատակների տակից դուրս են բերել 2 քաղաքացու, որոնք տեղափոխել են հիվանդանոց։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերանորոգման աշխատանքների ժամանակ փլուզվել է բետոնե ծածկը՝ մոտ 100 քմ, ինչի պատճառով 2 աշխատակիցները արգելափակվել էին փլատակների տակ։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել