2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ փետրվարի 3-ին News.am-ին տված հարցազրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը բառացի ասել էր. «Եթե ես մասնակցեմ ընտրություններին և ընդդիմության մեջ լինեմ, բայց իշխանությունը լինի Նիկոլ Փաշինյանը, ես մանդատից կհրաժարվեմ»։ Եվ արդեն իսկ կային կանխատեսումներ, որ եթե Աղվան Վարդանյանը հրաժարվի պատգամավորական մանդատից, ապա «Հայաստան» դաշինքի ցուցակով Ազգային ժողով կանցնի Գառնիկ Դանիելյանը։
Հիմա Աղվան Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Խաղաղվեք. հարցը փակված է
Որ մանդատն ինձ համար տասներորդական է, ապացուցել եմ։
Կարդացեք նաև
Բայց այս անգամ իմ` մանդատից հրաժարվել-չհրաժարվելու թեման շատ քննարկվեց։ Չէի արձագանքում։ Այս երկար պաուզան անուն ունի՝ ոջլոտության ստուգում։ Ուզում էի տեսնել՝ ով ով է, ով ինչի է արժանանալու։
Հիմա ասում եմ՝ մանդատը վերցնում եմ: Հրաժարվում եմ խոսքից, որ պարտքից չհրաժարվեմ։
Պարզվեց՝ ինչ-որ մարդիկ շատ-շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ։ Դրանց չեմ ուրախացնելու: Հետայսու ուրախացնելու եմ միայն նրանց, ովքեր ինձ գնահատում են։
Առանց համեստության՝ չեմ ուզում իմ բացակայությամբ խմբակցությունում խնդիրներ ստեղծվեն։
Խոսքը խոսք է, բայց ավելի կարևոր է պարտքի գիտակցումը։
Այս փուլում իմ պարտքն է` լինել թիմի հետ: Հատկապես՝ Իշխան Սաղաթելյանի և Նարեկ Կարապետյանի կողքին։
Վերջում՝ մանդատով, թե առանց, ես Աղվան Վարդանյանն եմ: Դուք ո՞վ եք»։


















































