Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Փիրոյան. «Ոչ օրինական թուղթ կա, ոչ մի բան չկա, «Մուլտի Վելնես»-ն էլ վարձակալության հիմունքով մինչեւ 2065 թիվը պայմանագիր ունի». «Հրապարակ»

Հուլիս 17,2026 10:17 Share

«Մուլտի վելնես» մարզասրահի գլխավոր տնօրեն Արման Փիրոյանը «Հրապարակ»-ի հետ զրուցում ասաց, որ մարզասրահի պայմանագիրը կնքվել է 49 տարով՝ մինչեւ 2065 թվականը․ «Ոչ մի այդպիսի բան չի կարա լինի, դա ուղղակի աբսուրդային բան է՝ ոչ օրինական թուղթ կա, ոչ մի բան չկա, «Մուլտի Վելնես»-ն էլ վարձակալության հիմունքով մինչեւ 2065 թիվը պայմանագիր ունի։ Ես չգիտեմ՝ հիմա Հայաստանում ինչ է կատարվում, Հայաստանում ինչի իրավունք կա, ինչի՝ չկա, բայց նման բան չի կարող լինել։ Սկզբից 100 տարով է եղել, հետո պայմանագիրը վերջնական կնքվել է մինչեւ 2065 թիվը»։

– Գիտեմ, որ կենտրոնի տեխնիկան, լողավազանները փչանալու ռիսկի տակ են, թույլ տրվե՞ց գնալ, ստուգել, սարքերն անջատել։

– Մենք սպասում ենք քլորի քիմիային, որպեսզի կարողանանք գնանք, նորից լցնենք, որ անգարի ջուրը չվնասվի։ Երեւի վաղը կամ մյուս օրը կգա քլորը, կբացեն, կմտնենք։

– Իսկ Ձեր անձնական իրերն ինչո՞ւ են տարել, դրանց շրջանակում ի՞նչ են Ձեզ հարցրել։

– Իրենք թվային խուզարկություններ են անում, ամեն ինչ նորմալ լինելու դեպքում պետք է որ հետ տան։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031