Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ մեղադրում են բռնություն քարոզելու մեջ, իսկ ըստ ՔԿ-ի՝ Փաշինյանի արտահայտությունները կրել են բացառապես ընդհանրական-խոսակցական բնույթ. Արթուր Օսիպյանը հակընդդեմ հաղորդում էր ներկայացրել ՔԿ

Հուլիս 20,2026 11:06 Share

Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանի ֆեյսբուքյան գրառումը

Փաշինյանի բմբուլները օդ հանելու գրառման համար ինձ մեղադրում են բռնություն քարոզելու մեջ։

Այդ իսկ պատճառով քննչական կոմիտե ներկայացրել էի հակընդդեմ հաղորդում՝ պարզելու, թե ինչպես է ստացվում, որ այդ գրառմամբ ես խախտել եմ ՀՀ օրենքը, բայց վարչապետի արտահայտությունները

ա) թե ինչո՞ւ չեմ զոհվել, ինչո՞ւ եմ կենդանի

բ) Հայաստանից արմատախիլ անելու սպառնալիքը,

գ) վարվել հետս այնպես, որ մարմնիս մեծ կտորը մնա ականջս,

իրավապահ մարմինների մոտ հանցագործության կասկածանքներ չեն առաջացնում, և ստացա «սպառիչ» պատասխան՝

Ն․ Փաշինյանի հնչեցրած արտահայտությունները կրել են բացառապես ընդհանրական-խոսակցական բնույթ։

Կեցցե՜ ն ՀՀ իրավապահ մարմինները, հպարտանում եմ ձեզանով։ Ասած ռուսը՝ люблю, ценю и уважаю.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել