Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի հստակ սկզբունքների, ռազմավարական գերակայությունների և չափելի թիրախային ցուցանիշների վրա

Հուլիս 20,2026 20:20 Share

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հուլիսի 16-ին մասնակցել է ՆԳ նախարարությունում և Ոստիկանությունում մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումների շրջանակում իրականացվող աշխատանքների վերաբերյալ քննարկմանը։

Ներկա էին նաև Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը, ՆԳ նախարարության, ինչպես նաև միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քննարկման առանցքում «Ներքին գործերի նախարարությունում և Ոստիկանությունում մարդկային ռեսուրսների կառավարման կատարելագործման միջոցով արդյունավետության բարձրացում և ծառայությունների բարեփոխում» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների ամփոփ ներկայացումն էր, ինչպես նաև ծառայողների կատարողականի գնահատման համակարգի կատարելագործման ուղղությունների նախանշումը։

Արմեն Մկրտչյանն ընդգծել է, որ ինչպես ոստիկանական, այնպես էլ քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի հստակ սկզբունքների, ռազմավարական գերակայությունների և չափելի թիրախային ցուցանիշների վրա, որոնք հնարավորություն կտան օբյեկտիվորեն գնահատել ինչպես ստորաբաժանումների, այնպես էլ առանձին ծառայողների կատարողականը։

ՆԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ գնահատման նոր համակարգի մշակման ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել յուրաքանչյուր ստորաբաժանման գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև պետական կառավարման տարբեր մարմինների աշխատանքային յուրահատկությունները։

Քննարկման ընթացքում մասնակիցները կարծիքներ են փոխանակել կատարողականի գնահատման արդյունքահեն մեխանիզմների ներդրման և կիրառման վերաբերյալ։

Մասնակիցների գնահատմամբ՝ նոր մոտեցումը կնպաստի գնահատման գործընթացի թափանցիկության բարձրացմանը, ծառայողների մոտիվացիայի ամրապնդմանը և պետական կառավարման համակարգի ընդհանուր արդյունավետության բարձրացմանը։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031